antigua-and-barbuda

Անտիգուա և Բարբուդայի քաղաքացիություն

Երկրորդ անձնագրի համար ամենացածր վճարը

Առաջին առցանց ծառայությունը․ բոլոր քայլերը մեկ հաշվում

Նկարագրություն

Ներդրումների շատ տարբերակներ
  • Նախնական ստուգում
  • FIU նախնական ստուգում
  • Նախնական հաստատում
  • Ներդրումային վճարի վճարում
  • Գրանցման վկայական
  • Անձնագրի ստացում

Հատուկ ուշադրություն դարձրեք այս տեքստին

AMD 60,000

3-6 ամիս

Անտիգուա և Բարբուդայի ներդրումային ծրագիրը դիմորդներին տրամադրում է երկրորդ անձնագիր և երկրորդ տուն Կարիբյան ավազանում:

Անտիգուա և Բարբուդայի անձնագիրն ինքնին կարող է փոխարինել Շենգենյան վիզային:

Անձնագիր ստանալու համար ծրագրի մասնակիցները պետք է ներդրումներ կատարեն:

• պետական հիմնադրամում,
• անշարժ գույքում,
• բիզնեսում,
• համալսարանական հիմնադրամում:

1️⃣Քննությունների բացակայություն․
ներդրողները քննություն չեն հանձնում պետական լեզվի և երկրի պատմության իմացության վերաբերյալ։
2️⃣Շահավետ ծրագիր․
ներդրումների պահանջվող գումարը կազմում է ընդամենը 100,000$,
որն ամենացածր ցուցանիշներից մեկն է: Բացի այդ՝ ստացման ժամկետը նույնպես երկար չէ ։

Ո՞վ է կարող դիմել։

Անձնագիր ստանալը հասանելի է բոլոր կատեգորիաներին

Սեղմումով կարող եք իմանալ ավելին

Ներդրող
Ամուսին (կին), երեխաներ
Ներդրողի ծնողները, եղբայրները (քույրերը)

Ֆինանսական վճարունակությունը առանցքային գործոն է

Ֆինանսական պահանջներ

Առաջին հերթին քաղաքացիություն ստանում է հիմնական դիմորդը, իսկ հետո՝ հարազատները

Անվերադարձ ներդրում

Ազգային հիմնադրամին միանվագ վճար՝ 100,000$

Ներդրում զարգացման ազգային հիմնադրամին (NDF) առնվազն $ 100,000՝ 1-ից 4 հոգու համար: 5+ հոգանոց ընտանիքի համար վճարը կազմում է 125,000$:

Անվերադարձ ներդրում

Համալսարանական հիմնադրամին միանվագ վճար՝ 150,000$

6+ հոգանոց բազմազավակ ընտանիքները կարող են պետության կողմից հավատարմագրված բուհի հիմնադրամին վճարում կատարել 150,000 ԱՄՆ դոլարի չափով: Այս տարբերակը ներառում է նաև տարեկան կրթաթոշակ՝ տվյալ համալսարանում ընտանիքի մեկ անդամի ուսման համար:

Վերադարձվող ներդրում

Անշարժ գույքի ձեռքբերում՝ 200,000$

Ներդրումներ կառավարության կողմից հավանության արժանացած անշարժ գույքի նախագծի չափով ոչ պակաս, քան 200,000$։ Դիմորդները կարող են գնել բաժնետոմսերը կամ վիլլա ամբողջությամբ։ Գույքը պետք է լինի սեփական առնվազն 5 տարի:

Ձևակերպման գարծընթացը

կազմված է մի քանի փուլից․

  • Նախնական ստուգում. Albatross-ի որակավորված մասնագետը ուսումնասիրում է ներդրողի մասին տեղեկատվությունը և գնահատում հնարավոր ռիսկերը: Ընթացակարգը գաղտնի է, անձնագրի պատճենը բավարար է դրա համար:
    Նման ստուգումը օգնում է բացահայտել հնարավոր խնդիրները և նախապես լուծում գտնել, օրինակ ՝ դիմումին կցել լրացուցիչ փաստաթղթեր ։

  • FIU նախնական ստուգում.

    Albatross-ի իրավաբանները օգնում են պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սովորաբար ներառում են՝

    • անձնագիր
    • ծննդյան վկայական
    • բժշկական տեղեկանք
    • Դատվածության բացակայության մասին տեղեկանք

    Փաստաթղթերը թարգմանվում են անգլերեն, վավերացնում են նոտարի հաստատմամբ: Այնուհետև լրացվում են պետական դիմումները:
    Այս փուլում ներդրողը կատարում է Due Diligence-ի վճարը՝ 8,500$:
    Իրավաբանները ներդրողի փաստաթղթերը ուղարկում են ներդրումների քաղաքացիության բաժին (CBIU):

  • Նախնական հաստատում։ CBIU-ի դիմումը ուսումնասիրելուց հետո կկատարվի Due Diligence ստուգում:
    Եթե հայտը հաստատվի, կառավարությունը կուղարկի նախնական հաստատման նամակ։ Սովորաբար դա տևում է մոտ 3-4 ամիս:

  • Ներդրումային պայմաններիի կատարում: Հաստատման նամակ ստանալուց հետո դուք պետք է 30 օրվա ընթացքում կատարեք ձեր ընտրած ներդրման տարբերակը:

  • Գրանցման վկայական: Ներդրումը ստուգելուց հետո CBIU-ն դիմումատուին ուղարկում է գրանցման վկայական, որը հաստատում է Անտիգուայի և Բարբուդայի քաղաքացիությունը:

  • Անձնագրի ստացում։ Գրանցման վկայականի հիման վրա ներդրողը դիմում է Անտիգուա և Բարբուդայի անձնագիր ստանալու համար։ Դրա պատրաստումն ու թողարկումը տևում է մի քանի շաբաթ։

Եզրակացություն

Անտիգուա և Բարբուդայի անձնագիր ստանալով՝ Դուք հնարավորություն եք ստանում՝

  • Առանց վիզայի մուտք դեպի ավելի քան 150 երկրներ, ներառյալ Շենգենյան գոտին և Մեծ Բրիտանիան:
  • Հեռահար գրանցում: Դիմումի գործընթացը սովորաբար պարզ և արագ է, և ներդրողի ներկայությունը ոչ մի փուլում չի պահանջվում:
  • Երկրորդ քաղաքացիություն ընտանիքի համար:
  • Նվազագույն բնակություն. Անտիգուա և Բարբուդայի անձնագիր ստանալուց հետո դուք պետք է
    առաջին հինգ տարիների ընթացքում այցելեք երկիր ընդամենը 5 օր: Ֆիզիկական բնակության այս նվազագույն պահանջը թույլ է տալիս պահպանել ազատ ապրելակերպ:
  • Հարկային օպտիմիզացում: Անտիգուա և Բարբուդան իր քաղաքացիներին ազատում է եկամտահարկից, գույքահարկից, նվերների հարկից կամ անշարժ գույքի հարկից, ինչը զգալի հարկային առավելություններ է տալիս:

Have questions?

Check our FAQ section

or contact us here or at:
hello@albatros.ru

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք ձեզ այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է ձեր նոր կյանքի համար»:

Յուլիա Կալլեն

Յուլիա Կալլեն

Ալբատրոսի հիմնադիր

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝

Testimonials

Real experiences from our clients who relocated with our support.

Testimonials Coming Soon

Frequently Asked Questions

Get detailed answers to the most commonly asked questions.

Select country:

  • Իսպանիա
  • Իտալիա
  • Հայաստան
  • Շենգեն վիզա
  • Պորտուգալիա
  • Ֆրանսիա

Did not find an answer
for your question?

Feel free to ask us here or at: hello@albatros.ru

Պարտադիր է լեզվի իմացությունը Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Պարտադիր չէ

Որքան ժամանակ է ձևակերպվում Իտալիայի Digital Nomad Կացության քարտը

Ովքեր կարող են ստանալ Իտալիայի Digital Nomad Կացության քարտը

Կարելի է ստանալ Իտալիայի մշտական կացություն/ քաղաքացիություն Իտալիայի Digital Nomad կացության քարտով

Կարելի է աշխատել տեղական ընկերությունում Իտալիայի Digital Nomad կացության քարտով։

Ինչպես է հաստատվում եկամուտը Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Ինչպես երկարաձգել Իտալիայի Digital Nomad կացության քարտ

Ինչ փաստաթղթեր են հարկավոր Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Ինչ նվազագույն եկամուտ է պահանջվում Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Ինչ հարկեր են նախատեսված Իտալիայի Digital Nomad կացության քարտ ունեցողների համար

Show more questions

Did not find an answer
for your question?

Feel free to ask us here or at: hello@albatros.ru

Contact Us

You will get response within 2 business days.

    Կցել