france

Տաղանդի անձնագիր

Դարձեք երկրի ռեզիդենտ և բացեք նոր հնարավորություններ:

Online service with all steps in a convenient personal account!

Նկարագրություն

Կացության թույլտվության քարտ մինչև 4 տարի ժամկետով
  • Կտեգորիայի որոշում
  • Գործի Հավաքում
  • Այցի ամրագրում վիզաների կենտրոնումդեսպանատանը
  • Ավիատոմսի ամրագրում
  • Կացարանի ամրագրում
  • Մոտիվացիոն նամակ
  • Բժշկական ապահովագրություն
  • Փաստաթղթերի թարգմանություն և ապոստիլներ
  • VISA D-ի լրացված դիմում
  • Ազգային VISA D-ի ստացում
  • Ընտանիքի վերամիավորում (ըստ անհրաժեշտության)
  • Ֆրանսիայի կացության քարտի ձևակերպում մինչև 4 տարի ժամկետով

Հատուկ ուշադրություն դարձրեք այս տեքստին

AMD 4,000

2 ամիս

Տաղանդի անձնագիրը (Passeport Talent)` Ֆրանսիայի բացառիկ կացության քարտ է, որը տրվում է մինչև 4 տարի ժամկետով։ Այս փաստաթուղթը դուռ է բացում տաղանդավոր մասնագետների, ձեռնարկատերերի, ներդրողների և մշակութային գործիչների համար, ովքեր ցանկանում են իրենց ծրագրերն իրականացնել Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկում։ 5 տարի անց տաղանդի անձնագիր ունեցողները ստանում են արագացված կերպով Ֆրանսիայի քաղաքացիության կամ մշտական ​​բնակության քարտի ստացման իրավունք։ Ֆրանսիական անձնագիրը դասվում է աշխարհի ամենահզոր անձնագրերի հնգյակի մեջ՝ ապահովելով առանց վիզայի մուտք դեպի ավելի քան 180 երկիր։

Կարևոր է նշել, որ ֆրանսերենի իմացությունը վիզա ստանալու համար պարտադիր պայման չէ:

Խմբեր (ովքեր կարող են դիմել)

Տաղանդի անձնագիր ծրագիրը իր մեջ ներառում է խմբերի շատ լայն սպեկտր, որոնցից յուրաքանչյուր ունի իր պահանջները։

Կարճ տեղեկատվություն կարելի է կարդալ՝ սեղմելով յուրաքանչյուր կատեգորիայի վրա:

Որակավորված աշխատակից
Նորարարական ընկերության աշխատակից
Եվրոպական կապույտ քարտ
Գործուղման/առաքելության մեջ գտնվող աշխատող
Հետազոտող
Կազմակերպության բացում
Նորարարական տնտեսական նախագիծ/ստարտափ
Տնտեսական ներդրում/ներդրող
Ընկերության ներկայացուցիչ
Գեղարվեստական ​​և մշակութային մասնագիտություն
Միջազգային համբավ

Խմբերից յուրաքանչյուրը պահանջում է որոշակի պայմանների պահպանում, ինչպիսիք են՝ պայմանագրի, որակավորման կամ ֆինանսական կայունության ապացույցի առկայությունը:

Ֆինանսական պահանջներ

Ֆինանսական պահանջները տարբերվում են կախված խմբից՝

Եվրոպական կապույտ քարտի համար պահանջվում է ամսական 5 200 եվրո աշխատավարձ:

Բիզնես բացելու համար անհրաժեշտ է սառեցնել 30 000 եվրո:

Ներդրողների համար ներդրման նվազագույն գումարը կազմում է 300 000 եվրո:

Արվեստագետների և մշակույթի գործիչների համար հաստատվում է վերջին տարվա եկամուտը (սկսած ամսական 1300 եվրոյից) և հաջորդ տարվա պայմանագրերի առկայությունը։

Ֆինանսական կայունությունը վիզայի հաջող ստացման հիմնական գործոնն է

Ձևակերպման գարծընթացը

Տաղանդի անձնագրի ձևակերպումը իր մեջ պարունակում է մի քանի փուլ։

  • Խմբի որոշում՝: ընտրեք ձեր մասնագիտական ​​գործունեությանը համապատասխան խումբ

  • Փաստաթղթերի հավաքում՝

    • Գործող արտագնա անձնագիր
    • Որակավորման ապացույցներ (դիպլոմներ, վկայականներ, տեղեկանքներ)
    • Ռեզյումե և մոտիվացիոն նամակ
    • Ֆինանսական կայունության ապացույցներ (բանկային քաղվածքներ)
    • Բիզնես պլան (ձեռնակատերերի համար)
    • Ֆրանսիայի համար նախագծի նշանակության հաստատում
  • Դիմումի ներկայացում՝ դիմումը ներկայացվում է Ֆրանսիայի դեսպանատուն և հյուպատոսարան կամ հավատարմագրված վիզաների կենտրոններ։

  • Դիմումի ստուգում՝
    փաստաթղթերը ներկայացնելուց հետո սպասեք որոշմանը։ Հաստատման դեպքում, դուք կստանաք D կարգի վիզա 3 ամիս ժամկետով։

  • Կացության քարտի ստացում՝ Ֆրանսիա մուտք գործելուց հետո դիմեք պրեֆեկտուրա՝ titre de séjour ձևակերպելու համար՝ քարտ, որը թույլ է տալիս երակարաժամկետ բնակությունը և աշխատանքը երկրում։

Ընտանիքի վերամիավորում

Ընտանիքի անդամները (ամուսին / կին և երեխաներ) կարող են միանալ հիմնական դիմողին նրա վիզա ստանալուց հետո։ Դրա համար անհրաժեշտ է՝

  • Նախապատրաստել ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի փաստաթղթերը (անձնագրերը, եկամուտների հաստատումը, բժշկական ապահովագրությունը)
  • Ֆրանսիայի հյուպատոսարանում դիմել վիզայի համար
  • Ֆրանսիա տեղափոխվելուց հետո ձևակերպել կացության քարտեր ընտանիքի բոլոր անդամների համար։

Եզրակացություն

Տաղանդի անձնագիրը բացառիկ հնարավորություն է մասնագետների, ներդրողների և ստեղծագործ անհատների համար՝ իրականացնելու իրենց նպատակները Ֆրանսիայում: Ծրագիրը իր մեջ համատեղում է ճկուն պայմանները և խմբերի լայն շրջանակ՝ այն հասանելի դարձնելով տաղանդներին ամբողջ աշխարհից: Սկսեք ձեր Եվրոպայում ապրելու և աշխատելու ճանապարհը հենց այսօր:

Have questions?

Check our FAQ section

or contact us here or at:
hello@albatros.ru

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք ձեզ այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է ձեր նոր կյանքի համար»:

Յուլիա Կալլեն

Յուլիա Կալլեն

Ալբատրոսի հիմնադիր

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝

Testimonials

Real experiences from our clients who relocated with our support.

Testimonials Coming Soon

Frequently Asked Questions

Get detailed answers to the most commonly asked questions.

Select country:

  • Իսպանիա
  • Իտալիա
  • Հայաստան
  • Շենգեն վիզա
  • Պորտուգալիա
  • Ֆրանսիա

Did not find an answer
for your question?

Feel free to ask us here or at: hello@albatros.ru

Պարտադիր է լեզվի իմացությունը Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Պարտադիր չէ

Որքան ժամանակ է ձևակերպվում Իտալիայի Digital Nomad Կացության քարտը

Ովքեր կարող են ստանալ Իտալիայի Digital Nomad Կացության քարտը

Կարելի է ստանալ Իտալիայի մշտական կացություն/ քաղաքացիություն Իտալիայի Digital Nomad կացության քարտով

Կարելի է աշխատել տեղական ընկերությունում Իտալիայի Digital Nomad կացության քարտով։

Ինչպես է հաստատվում եկամուտը Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Ինչպես երկարաձգել Իտալիայի Digital Nomad կացության քարտ

Ինչ փաստաթղթեր են հարկավոր Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Ինչ նվազագույն եկամուտ է պահանջվում Իտալիայի Digital Nomad կացության քարտի ձևակերպման համար

Ինչ հարկեր են նախատեսված Իտալիայի Digital Nomad կացության քարտ ունեցողների համար

Show more questions

Did not find an answer
for your question?

Feel free to ask us here or at: hello@albatros.ru

Contact Us

You will get response within 2 business days.

    Կցել